Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6-ը փետրվարի 2002 թվականի, ՀՕ-305, այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի վերջին մասում «պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանկառավարությունը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը «դադարեցնում է» բառից հետո լրացնել «պետական կառավարման» բառերով, իսկ «լիազորված մարմնի» բառերից հետո լրացնել «(այսուհետ` լիազորված մարմին)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`
1) առաջին մասի`
ա) 3-րդ կետը «դատախազությանը» բառից հետո լրացնել «մարդու իրավունքների պաշտպանին,» բառերով.
բ) 4-րդ կետը «օգնություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին» բառերով.
2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատել եւ պահպանել Հայաստանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաեւ փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատել եւ պահպանել այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ: »:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Ձերբակալված կամ կալանավորված անձը, իսկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում նաեւ նրա պաշտպանը իրավունք ունի պահանջել անցկացնելու դատաբժշկական հետազոտություն»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականացնողմարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասը «դատավորին» բառից հետո լրացնել «մարդու իրավունքների պաշտպանին,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասում «երկուսուկես» բառը փոխարինել «չորս» բառով:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից ընտրված բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչեւ բժշկի կողմից հակառակը չպահանջելը, նաեւ տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմնաված կարգով գրանցվում են անձնական գործում, եւ այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնին: »:
Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի վեցերորդ մասում «եւ երեխային» բառերը փոխարինել « եւ (կամ) երեխային» բառերով:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելը
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված հիմքերով եւ դեպքերում:»:
Հոդված 11. Օրենքի 38-րդ, 39-րդ եւ 40-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 12. Օրենքի 45-րդ հոդվածի «լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի է:»:
Հոդված 14. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորվածներին պահելու վայրեր
1. Ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորվածներին պահելու վայրեր մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
2. Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) մարդու իրավունքների պաշտպանը.
6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված եւ կալա՟նավորված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
3. Ձերբակալվածներին պահելու վայրեր եւ կալանավորվածներին պահելու վայրեր մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: