1) վերնագրից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը.
2) 1-ին մասից հանել «եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ» բառերը.
3) 2-րդ մասում «հոդվածի» բառը փոխարինել «օրենքի» բառով.
4) 3-րդ մասից հանել «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը.
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի վերնագրից հանել «Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) լրացնել նոր` 5.1.-ին, 5.2.-րդ եւ 5.3.-րդ մասեր.
«5.1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր չներկայացրած անձը համարվում է հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած.
5.2. Իրավիճակային հայտարարագրի նկատմամբ տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության եւ ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները.
5.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:».
2) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ եւ հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալները, պատասխանատու են դրանց իսկության համար: ».
1) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, զավակը (այդ թվում` որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ծնողը, քույրը եւ եղբայրը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:».
2) 10-րդ մասում լրացնել նոր նախադասություն. «Սույն օրենքի իմաստով` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում այն անձը, ով մեկ տարվա ընթացքում 183 եւ ավելի օր փաստացի գտնվել է Հայաստանի Հանրապետությունում:».
4) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«11. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի, ինչպես նաեւ սույն հոդվածի 5.1.-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարագրերը սույն օրենքի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի եւ ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:».
5) 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարագիր ներկայացրած անձը հաստատում է, որ ծանոթ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությանը` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ անձանցից ստանալու իրեն առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:»:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «միջոցի չափը,» բառերից հետո լրացնել «ծագման աղբյուրը, », իսկ 7-րդ մասում` «, ծագման աղբյուրը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 6. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ