Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4284-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 109-րդ հոդվածում լրացնել նոր` 4.1-ին մաս.

«4.1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքերով դադարեցնելու դիմումը կարող է հիմնված լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրած նյութերի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 153.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի լիազորություններն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը խմբակցությունը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկության հիման վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: