Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13.4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 13.4. Բանկային գաղտնիքի տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով հայտարարագիր ներակայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ վարկային եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ