Armenian ARMSCII Armenian
Կ-4285-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.4. Բանկային գաղտնիքի տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում վարկային տեղեկատվության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: