Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4286-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքում լրացնել (այսուհետ` Օրենք) նոր` 115.1-ին հոդված.

«Հոդված 115.1 Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովագրական գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 2. Օրենքի 118-րդ հոդվածի 1-ին մասում «115» թիվը փոխարինել «115.1» թվով:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: