Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4287-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»  եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկությունների տրամադրումը:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: