Armenian ARMSCII Armenian
Կ-42810-20.12.2019,02.03.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 314.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված» բառերը փոխարինել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից» բառերով.

2) «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասում «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված» բառերը փոխարինել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ հավելվածով.

«Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի

ՑԱՆԿ

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հոդված 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.

Հոդված 154.9. Ընտրակաշառքի միջնորդությունը.

Հոդված 178. 2-րդ մաս, կետ 1.1) Խարդախություն` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 179. 2-րդ մաս, կետ 1) Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 189.1. 2-րդ մաս, կետ 3) Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում).

Հոդված 190.1. 3-րդ մաս, կետ 3) Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 190.2. 3-րդ մաս, կետ 3) Գնային չարաշահումը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 195. 2-րդ մաս, կետ 3) Հակամրցակցային գործունեությունը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 200. Առեւտրային կաշառքը.

Հոդված 201. Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.

Հոդված 214. Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը.

Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը.

Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը.

Հոդված 310. Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը.

Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը.

Հոդված 311. Կաշառք ստանալը.

Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը.

Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը.

Հոդված 312. Կաշառք տալը.

Հոդված 312.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը.

Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը.

Հոդված 313. Կաշառքի միջնորդությունը.

Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը.

Հոդված 314.2. Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը.

Հոդված 314.3. Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը.

Հոդված 332. 3-րդ մաս, Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով.

Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը.

Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: