Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարութան 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել նոր` 31.4.-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 31.4
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու որոշման վերաբերյալ գործերը եւ դրանց քննության ընթացակարգը
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:
3. Սույն հոդվածով նախատեսված վարչական դատարան կարող է դիմել այն անձը, ում վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:
4. Հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
5. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվս սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումը:
6. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է միանձնյա:
7.Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.
1) Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ թողնելու մասին.
2) Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու մասին:»:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ