Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր՝ 38.2-րդ, 38.3-րդ եւ 38.4-րդ կետերով.
«38.2.Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար | բազային տուրքի քսանապատիկի չափով. |
38.3.Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար | բազային տուրքի քսանապատիկի չափով. |
38.4.Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի եւ կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար | բազային տուրքի քսանապատիկի չափով.»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: