Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-516-13.03.2020-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2) 30-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«30) կերային հավելումներ` կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի եւ մթերատվության խթանման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաեւ կերերի համային եւ տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին եւ կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային եւ սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: