Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-3432-05.11.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 09-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝

1) հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը ֆիզիկական անձ է.

2) հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի՝ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում՝ մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ