Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-3432-05.11.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է`

1) հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդը ֆիզիկական անձ է.

2) հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի` օտարերկրյա իրավաբանական անձի`

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում` մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:»:

Հոդված 2.


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: