Հոդված 1.
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն oրենքի (այսուհետ՝ «Օրենք») նախաբանը «սպառողների» բառից հետո լրացնել «եւ հաճախորդ
ների» բառերով, իսկ «ավելացումը» բառից հետո լրացնել «, ֆինանսական ոլորտում սպառողների եւ հաճախորդների իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծումը, որին պարտադիր մասնակցում են սույն օրենքով նախատեսված կազմակերպությունները» բառերով:
Հոդված 2.
1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
2. «3) Կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների լիցենզիա եւ վճարային գործարքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների).»: Նույն մասի 5-րդ կետում՝
ա. առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«հաճախորդ՝ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձ, որը ներկայացրել է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված պահանջ:»,
բ. երկրորդ նախադասությունը «տուժողի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վնասների հատուցման եւ (կամ) դրա հետադարձ պահանջի (սուբրոգացիա)» բառերով`
3. Նույն մասի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10) իրավասու դատարան՝
ա. հաճախորդի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան.
բ. հաճախորդի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե հաճախորդն իրավաբանական անձ է, իսկ հաճախորդի՝ օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ լինելու դեպքում՝ մասնաճյուղի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան.»`
4. Նույն մասը լրացնել նոր 11-րդ կետով՝
«11) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ Հաշտարարին դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական կազմակերպությունների?»:
Հոդված 3.
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «ներկայացված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված» բառերով`
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝
«5. Սույն հոդվածի իմաստով հաճախորդը համարվում է Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած նաեւ այն դեպքում, երբ հաճախորդի համաձայնությամբ հաճախորդի բողոք-պահանջը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Կազմակերպությանը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջոցով հաճախորդի բողոք-պահանջների ներկայացման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Հաշտարարի գրասենյակի պաշտոնակայն ինտերնետային կայքում:»:
Հոդված 5.
Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:
Հոդված 6.
1. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «անունը» բառից հետո լրացնել «(անվանումը)» բառով.
բ. 2-րդ կետը «բնակության» բառից հետո լրացնել «(գտնվելու վայրի)» բառերով.
գ. 4-րդ կետում «, վարկային բյուրոյի դեմ ներկայացված պահանջի դեպքում գույքային պահանջի չափը նշվում է, եթե առկա է գույքային պահանջ» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով.
դ. լրացնել նոր 7.1-ին կետ՝
«7.1) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու եւ Հաշտարարի գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու վերաբերյալ, կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքն իր միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ.».
ե. լրացնել նոր 9.1-ին կետ՝
«9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրեր հաճախորդի դեպքում՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը.».
զ. 10-րդ կետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի» բառերով:
2. Նույն հոդվածի 2-րդ մասի «լիազորագրի պատճենը» բառերը փոխարինել «լիազորագիրը, ինչպես նաեւ հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը» բառերով:
3. Նույն հոդվածի 3-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «կամ հնարավոր գույքային պահանջի չափը (առկայության դեպքում)» բառերով:
Հոդված 7.
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա. 3-րդ կետը «վարույթում» բառից հետո լրացնել «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից» բառերով.
բ. 9-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
գ. լրացնել նոր 10-րդ եւ 11-րդ կետեր՝
«10) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ.
11) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի պահպանել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետով սահմանված պահանջը?».
Հոդված 8.
Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրությունները ստանալուց կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո` քսանչորս աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետը իր որոշմամբ երկարաձգել եւս տասնչորս աշխատանքային օրով:»
2) լրացնել նոր 9-րդ մաս՝
«9. Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար կարող է դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին եւ ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի ստանալ սույն մասով սահմանված տեղեկությունները, եթե դրանք չեն հանդիսանում պետական կամ ծառայողական գաղտնիք: Հարկային մարմնի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց հարցումներին ավտոմատ պատասխանելու եղանակով (այդպիսի համակարգի առկայության դեպքում):»:
Հոդված 9.
1. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 4.1-ին կետով՝
«4.1) կողմերը հաշտվել են՝ կնքվել է հաշտության համաձայնագիր կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին.»:
2. Նույն մասի 5-րդ կետը «մահացել է» բառերից հետո լրացնել «կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ լուծարվել է» բառերով:
3. Նույն մասի 6-րդ կետը «լուծարվել է» բառերից հետո լրացնել «կամ լիցենցիայի գործողությունը դադարեցվել է» բառերով:
Հոդված 10.
Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին եւ ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ վերջիններիս կողմից ընտրված համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը:».
2) 4-րդ մասում՝
ա. առաջին պարբերության «առաքելու» բառը փոխարինել «ծանուցելու» բառով.
բ. երկրորդ պարբերության «Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո» բառերը փոխարինել «Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում՝ երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո» բառերով`
Հոդված 11.
Օրենքը լրացնել նոր 14.1-ին հոդվածով՝
«Հոդված 14.1. Հաճախորդի եւ Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ
1. Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակն իրենից ներկայացնում է սույն օրենքով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդին ներկայացնելու ձեւը, որը կարող է լինել էլեկտրոնային, փոստով առաքման կամ հաճախորդի համաձայնությամբ՝ այլ միջոցով: Հաճախորդի կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Հաշտարարի գրասենյակի պաշտոնակայն ինտերնետային կայքում:
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի հաղորդակցումը Կազմակերպության հետ իրականացվում է էլեկտրոնային կամ այլ եղանակով` Խորհրդի սահմանած կարգով:»:
Հոդված 12.
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (բ) ենթակետը «լրացուցիչ» բառից հետո լրացնել «մասնակցության» բառով:
Հոդված 13.
Օրենքի ամբողջ տեքստում «պարտադիր վճար» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «մասնակցության վճար» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով, «վճար» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «մասնակցության վճար» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 35-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետի:
Հոդված 14.
Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը «ձայներով» բառից հետո լրացնել «՝ գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ եւ ուժի մեջ է մտնում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտի հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 15.
Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝
«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Խորհրդի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո 15 օրվա ընթացքում:»:
Հոդված 16.
Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «, սոցիալական ապահովության ծախսերը եւ դրանց հատկացման կարգը, Գրասենյակի կառավարչի տեղակալի հաստիքը, որին նշանակված անձը չի կարող իրականացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեություն» բառերով:
Հոդված 17.
Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 26. Խորհրդի ձեւավորումը
1. Խորհուրդը կազմված է յոթ անդամից:
2. Խորհրդի անդամներին նշանակում է՝
1) մեկին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) մեկին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը.
3) մեկին՝ բանկերի միությունը (միությունները), մեկին՝ վարկային կազմակերպությունների միությունը (միությունները), մեկին՝ ապահովագրական ընկերությունների միությունը (միությունները), մեկին՝ մյուս Կազմակերպությունների միությունները.
4) մեկին՝ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները:
3. Խորհրդի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:
4. Խորհրդի նոր անդամը պետք է նշանակվի խորհրդի անդամի լիազորությունների դադարումից ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության միություն(ներ)ը եւ (կամ) սպառողների իրավունքների պաշտպանության միությունները չեն նշանակում Խորհրդի իրենց անդամին, ապա վերջիններիս նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Խորհրդի անդամների նշանակման իրավունք ունեն այն Կազմակերպությունների միությունները եւ սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, որոնց պետական գրանցման օրվանից անցել է առնվազն 5 տարի:
Կազմակերպությունների միությունների եւ սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:
Հոդված 18.
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավել, քան մինչեւ նրա լիազորությունների ժամկետի ավարտը» բառերով:
Հոդված 19.
Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝
«2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Խորհրդի անդամը նշանակվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նախորդ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո 15 օրվա ընթացքում:»:
Հոդված 20.
Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Կազմակերպությունների» բառից հետո լրացնել «տեսակների» բառով:
Հոդված 21.
1. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում՝
ա. 2-րդ կետը «կազմակերպություններ» բառից հետո լրացնել «(բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)» բառերով.
բ. րացնել նոր 2.1-ին կետով՝
«2.1. Կենտրոնական դեպոզիտարիա՝ 140 000 ՀՀ դրամ.».
գ. 4-րդ կետը «բրոքերներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին» բառերով.
դ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:
2. Նույն հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝
«Ընդ որում՝ Կազմակերպության լիցենզիան մինչեւ ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը դադարեցվելու դեպքում Կազմակերպությունը չի վճարում այդ եռամսյակի համար վճարման ենթակա մասնակցության վճարները: Ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ից հետո Կազմակերպության լիցենզիան դադարեցվելու դեպքում այդ եռամսյակի համար մասնակցության վճարների վճարման պարտավորությունը չի դադարում, իսկ այդ եռամսյակի համար արդեն իսկ վճարված մասնակցության վճարները չեն վերադարձվում:»:
3. Նույն հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով՝
«6. Պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը եւ Կենտրոնական բանկի խորհուրդը համատեղ սահմանում են սույն հոդվածով սահմանված մասնակցության վճարների եւ սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների մասով ժամկետանց պարտավորությունների հավաքագրման, հաշվառման եւ դուրսգրման կարգը:»:
Հոդված 22.
Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տոկոսների հաշվարկը դադարում է Կազմակերպության լիցենզիայի դադարման օրվանից:»:
Հոդված 23.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված Խորհրդի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ 2021 թվականի հունվարի 01-ը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ նշանակված Խորհրդի անդամներն Oրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակվում են հետեւյալ ժամկետներով՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կենտրոնական բանկի, սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից՝ երեք տարի ժամկետով.
2) Բանկերի եւ ապահովագրական ընկերությունների միությունների կողմից՝ երկու տարի ժամկետով.
3) Վարկային կազմակերպությունների եւ այլ Կազմակերպությունների միությունների կողմից՝ մեկ տարի ժամկետով:
4. Հետագայում ընտրվող Խորհրդի բոլոր անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ