Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-392-28.11.2019,23.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն դատական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 97-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառություն «կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: