Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4801-13.02.2020,23.03.2020-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 102-րդ հոդվածը.

1) լրացնել նոր 3.1-ին մասով` հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում Կառավարությունը նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն, Տավուշի մարզի Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջեւանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները:».

2) 4-րդ մասի «3-րդ մասում» բառերը փոխարինել «3-րդ, 3.1-ին մասերում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: