Armenian ARMSCII Armenian
Կ-525-25.03.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ՝ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը.»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ hոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացմանը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: