Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5921-17.05.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-239, այսուհետ` օրենսգիրք) 339-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով` հետեւյալ խմբագրությամբ`

«6) ներկայացվել է վճարման կարգադրությունը` այն դատարան հանձնելու պահից մինչեւ առարկություն ներկայցնելու պահը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: