Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-5272-25.03.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հավելվածի Ազգային ժողովի աշխատակազմ բաժնում Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդական 6.00» (գործակից) եւ «Ազգային ժողովի խմբակցության խորհրդական 6.00» (գործակից):

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի Ազգային ժողովի աշխատակազմ բաժնում «Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 5.50» բառերը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 6.00» բառերով: