ՀՈԴՎԱԾ 1. «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին պարբերությունում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները`» բառերով.
2) երկրորդ պարբերությունում «ժամկետային» բառը փոխարինել «զինվորական» բառով, իսկ «ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները» բառերով.
3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:».
4) վեցերորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: