Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5922-17.05.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 9-րդ հոդվածի`

ա) 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ`
 
«3.1. սեփական անվճարունակությունը  (սնանկությունը) ճանաչելու համար պարտապանի կողմից ներկայացվող հայցադիմումների համար
0».

բ) 4-րդ կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր «ա՛» ենթակետով`
 
«ա՛) վճարման կարգադրություն արձակելու համար  0»:

Հոդված 2 . Օրենքի 22-րդ հոդվածի «ժթ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները`

- կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.

- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: