Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-536-29.03.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ժողովի որոշումները կարող են նաեւ ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ կապի այլ, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:»:

2) 4-րդ մասում «առնվազն 30 օր առաջ» բառերից հետո լրացնել նոր նախադասություն.

«Էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:»:

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «անձամբ հանձնելով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերը.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «առնվազն 21 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով կազմակերպվող ժողովի մասին` գումարման օրվանից առնվազն 7 օր առաջ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից երկրորդ նախադասությունը հանել, եւ 1-ին մասի երրորդ պարբերությունում «հեռակա կարգով քվեարկությամբ» բառերից հետո լրացնել «կամ իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով քվեարկությամբ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «կամ հանձնվում են անձամբ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում են էլեկտրոնային կապի միջոցներով՝ ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերը.

2) լրացնել նոր՝ 2.1-ին մաս.

«2.1 Իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով կազմակերպվող ժողովի քվորումի առկայության դեպքում ժողովին մասնակցելու համար գրանցված բաժնետիրոջը (նրա ներկայացուցչին) տրվում է էլեկտրոնային քվեաթերթիկ: Էլեկտրոնային քվեաթերթիկը բաժնետիրոջը (նրա ներկայացուցչին) ուղարկվում է, եւ լրացված էլեկտրոնային քվեաթերթիկն Ընկերության կողմից ընդունվում է էլեկտրոնային կապի միջոցներով՝ ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով):

Էլեկտրոնային քվեաթերթկը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված բոլոր տեղեկությունները, բացառությամբ ե) եւ զ) կետով նախատեսվածների:»:

Հոդված 5. Օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը հանել, եւ 1-ին մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերություն.

«Խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ` ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:»

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 Մարտի 2020 թվականի 389- Ա
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ եւ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ եւ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը ՀՀ կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Նիկոլ Փաշինյան