Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ժողովի որոշումները կարող են նաեւ ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով: Ընդ որում, ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ կապի այլ, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:»:
2) 4-րդ մասում «առնվազն 30 օր առաջ» բառերից հետո լրացնել նոր նախադասություն.
«Էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:»:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «անձամբ հանձնելով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերը.
2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «առնվազն 21 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով կազմակերպվող ժողովի մասին` գումարման օրվանից առնվազն 7 օր առաջ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից երկրորդ նախադասությունը հանել, եւ 1-ին մասի երրորդ պարբերությունում «հեռակա կարգով քվեարկությամբ» բառերից հետո լրացնել «կամ իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով քվեարկությամբ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «կամ հանձնվում են անձամբ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում են էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերը.
2) լրացնել նոր` 2.1-ին մաս.
«2.1 Իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով կազմակերպվող ժողովի քվորումի առկայության դեպքում ժողովին մասնակցելու համար գրանցված բաժնետիրոջը (նրա ներկայացուցչին) տրվում է էլեկտրոնային քվեաթերթիկ: Էլեկտրոնային քվեաթերթիկը բաժնետիրոջը (նրա ներկայացուցչին) ուղարկվում է, եւ լրացված էլեկտրոնային քվեաթերթիկն Ընկերության կողմից ընդունվում է էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով):
Էլեկտրոնային քվեաթերթկը պետք է պարունակի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված բոլոր տեղեկությունները, բացառությամբ ե) եւ զ) կետով նախատեսվածների:»:
Հոդված 5. Օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը հանել, եւ 1-ին մասը լրացնել նոր` երկրորդ պարբերություն.
«Խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ` ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցներով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:»
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: