Armenian ARMSCII Armenian
Կ-536-29.03.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա լինելու` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում` առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի` փոխանցվող եւ ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող եւ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվողմիջոցներով փոխանակելու եղանակով:».

2) 4-րդ մասը «առնվազն 30 օր առաջ» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էլեկտրոնային, հեռատիպային կամ հեռախոսային կապի միջոցներով ժողովի անցկացման քվեարկության դեպքում քվեաթերթիկները (այդ թվում` էլեկտրոնային քվեաթերթիկները) պետք է տրամադրվեն բաժնետերերին ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածում 1-ին մասի երրորդ պարբերությունը անձամբ հանձնելով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ` էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ` բջջային հեռախոսների հավելվածներով), որոնք թույլ են տալիս հավաստիանալ հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու մասին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածում 1-ին մասի երկրորդ պարբերությունը «կամ հանձնվում են անձամբ» բառերից հետո լրացնել «կամ ուղարկվում են էլեկտրոնային կապի միջոցներով, ներառյալ` էլեկտրոնային փոստով, ծրագրային եւ հավելվածային հարթակներով (ներառյալ` բջջային հեռախոսների հավելվածներով)» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի  1-ը Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով` անկախ Ընկերության կանոնադրությամբ նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից: Ընդ որում, նման նիստի կազմակերպիչը սահմանում է նիստի անցկացման ու քվեարկության ընթացակարգ, որը պետք է ապահովի բաժնետերերի շահերի պաշտպանությունն ու  պատշաճ` սույն օրենքի դրույթներին համապատասխան քվեարկությունը: