Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով» բառերը, եւ 1-ին մասում «կամ այլ կապի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ կապի այլ» բառերից հետո լրացնել «, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների)» բառերը, եւ 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: