Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5422-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքում 6-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ հոդվածով.

«Հոդված 6.1. Ավտոմոբլիային տրանսպորտի բնագավառի պետական վերահսկողությունը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Տեսչական մարմինը՝

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի պահանջների խախտման համար:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով,

2. 2-րդ մասի «ը» կետի 2-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության» բառերը փոխարինել  «տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: