Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5424-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի  (այսուհետ՝ Օրենք)  26-րդ հոդվածի՝

1. 1-ին պարբերությունում «կոմիտեն՝ քաղաքաշինական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2. 2-րդ պարբերությունում եւ ամբողջ տեքստում «քաղաքաշինական պետական տեսչություն» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով, իսկ «քաղաքաշինական պետական տեսուչների» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող  տեսչական մարմնի ծառայողների» բառերով.

3. 3-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով՝ «դ) վերահսկում է քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների սկզբից մինչեւ ավարտն ընկած ամբողջ ժամանակահատվածում՝ դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: