Armenian ARMSCII Armenian
Կ-5424-31.03.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի 26-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության «կոմիտեն` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.

2) «քաղաքաշինական պետական տեսչություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «տեսչական մարմին» բառերով, իսկ «քաղաքաշինական պետական տեսուչների» բառերը`  «տեսչական մարմնի ծառայողների» բառերով.

3) երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) վերահսկողություն է իրականացնում քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ` այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: