Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «քաղաքաշինական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 1-ին նախադասությունում «քաղաքաշինական պետական տեսչությունը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2. 1-ին մասի 2-րդ նախադասությունում «են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ ըստ դրանց կատարման վայրի» բառերը փոխարինել «է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով.
3. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում «քաղաքաշինական պետական տեսուչները» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում «քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետն» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալն» բառերով.
2. 2-րդ մասում «գործի վերաբերյալ եզրահանգումը» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերով՝
«- խախտման վերացման համար տրված ժամկետը,
- տուգանքի փոխանցման համար հաշվեհամարը»:
3. 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչություն կամ տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանում» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: