Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ 295 օրենքի 20-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) հրապարակում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագիր.».
2. 2-րդ մասի 18-րդ կետից հանել «եւ այդ աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն» բառերը.
3. 2-րդ մասի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: