Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) հրապարակում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագիր.».
2) 18-րդ կետից հանել «եւ այդ աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն» բառերը.
3) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: