Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասում «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերը փոխարինել «հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածի՝
1. 2-րդ մասի 1-ին կետի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.
«Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը մշակում է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները՝ գնահատելով օբյեկտի տեսակը: Քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիս ստուգում իրականացնող մարմինը կարող է գնահատել նաեւ քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը:».
2. 2-րդ մասի 3-րդ կետում «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «,իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ քաղաքաշինական օբյեկտները» բառերով.
3. 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.
«4.1 Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետեւյալ տեղեկությունները.
1) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.
2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների լրիվ անվանումները(առկայության դեպքում).
3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնությունը.
5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:»
4. 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «տնտեսավարող սուբյեկտները» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ քաղաքաշինական օբյեկտները,» բառերով, իսկ «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ քաղաքաշինական օբյեկտների» բառերով.
5. 7-րդ մասի
1) 1-ին պարբերությունում «4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերից հետո լրացնել «, 4.1-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:
2) 2-րդ պարբերությունում «(առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «, քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ նաեւ յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով, իսկ «յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ» բառերից հետո՝ «, քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը,» բառերով.
2) 3-րդ մասում «մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության» բառերից հետո լրացնել «, հրդեհապայթունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության» բառերը:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի.
1. 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում եւ միեւնույն բնագավառում ստուգումները՝ կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ միեւնույն քաղաքաշինական օբյեկտում՝ կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ՝», իսկ 1-3-րդ կետերը «սուբյեկտների մոտ» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ քաղաքաշինական օբյեկտներում» բառերով.
2. 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում՝ քաղաքաշինական օբյեկտների» բառերով:
3. 3-րդ մասում 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Ստուգում իրականացնող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների սկզբից մինչեւ ավարտն ընկած ամբողջ ժամանակահատվածում՝ դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:»:
4. 3.1 մասի 6-րդ կետում «կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: