Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի N ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի ե) կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «Անշարժ գույքի» բառերը, «դ» կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ «թ» կետից հանել «եւ դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «կոմիտեն՝ գեոդեզիական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2. 2-րդ մասի «է» կետից հանել «, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների» բառերը.
3. 3-րդ մասում «Գեոդեզիական պետական տեսչությունն» բառերը փոխարինել «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացող տեսչական մարմինն» բառերով, իսկ «բ» կետն ուժը կորցրած ճանաչել եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «գ» եւ «դ» կետերով՝
«գ) դադարեցնել պետական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման եւ հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.
դ) տեսչական մարմնի ղեկավարը՝ գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպություններին, որակավորված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ աշխատանքների կատարման կարգի եւ կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաեւ այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման եւ օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ:».
4. 4-րդ մասում «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: