Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունից հանել «Անշարժ գույքի» բառերը.
2) «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) «թ» կետից հանել «եւ դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կոմիտեն` գեոդեզիական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
2) 2-րդ մասի «է» կետից հանել «, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների» բառերը.
3) 3-րդ մասում`
ա. «Գեոդեզիական պետական տեսչությունն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինն» բառերով,
բ. «բ» կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» եւ «դ» կետերով.
«գ) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման եւ հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.
դ) գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպություններին, որակավորված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի եւ կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաեւ այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման եւ օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ:».
4) 4-րդ մասի «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենքով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: