Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-54210-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» 2004  թվականի  դեկտեմբերի  14-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 2-րդ պարբերությունում «լիազոր» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով,

2. 5-րդ պարբերությունում՝ «լիազոր կառավարման» բառերը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. վերնագրում եւ օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմինը» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը  փոխարինել «տեսչական մարմինը» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

2. 1-ին մասի ա) կետի 2-րդ պարբերությունում «վերլուծության» բառից հետո լրացնել «, քաղաքացիններից, իրավաբանական անձնացից ստացված դիմումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվությունների ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերլուծությունների» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում  2-րդ մասի 1-ին պարբերությունում «լիազոր մարմնի տեսչական» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով, իսկ «տեսուչը» բառը փոխարինել «տեսչական մարմնի ծառայողը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածից «Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինն» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: