Armenian ARMSCII Armenian
Կ-54210-31.03.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) երկրորդ պարբերության «լիազոր» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.

2) հինգերորդ պարբերության «լիազոր կառավարման» բառերը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմինը» բառերը համապատասխան հոլովաձեւերով  փոխարինել «տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «ա» կետի երկրորդ պարբերությունը «վերլուծության» բառից հետո լրացնել «, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից ստացված դիմումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվությունների ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերլուծությունների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում  2-րդ մասի առաջին պարբերության «լիազոր մարմնի տեսչական» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով, իսկ «տեսուչը» բառը՝ «տեսչական մարմնի ծառայողը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինն» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: