Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում «լիազոր մարմնի» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը, փոխարինել «տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով՝ «ե) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է», «ժ», «ի», «իգ» եւ «իե» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքում 17-րդ հոդվածից հետո լրացնել նոր 17.1-րդ հոդվածով.
«Հոդված 17.1. Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները
1. Տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են.
1) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.
2) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.
3) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: