Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «տրանսպորտային համակարգի պետական լիազորված» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի
1. 1-ին մասում «տրանսպորտային համակարգի պետական լիազորված» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով.
2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.
2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրրանսպորտի բանագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.
3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: