Armenian ARMSCII Armenian
Կ-54212-31.03.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն» բառերը:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի» բառերը փոխարինել «տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «տեսչական մարմինը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Տեսչական մարմինը՝

1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.

2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.

3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: