Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-487-25.02.2020,06.04.2020-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի  աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 5-րդ կետ.

«5) ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրեր նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր:

Սույն կետով նախատեսված արձակուրդիֆ տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: