Հոդված 1. Վավերացնել 2019թ. սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
ՏԵՂԵԿԱՆՔ
«1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությամբ (այսուհետ` Արձանագրություն) դրա մասնակից պետություններն (այսուհետ` Պայմանավորվող պետություններ) ընդլայնում են Եվրասիական արտոնագրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն)` 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) նախատեսված գործառույթները` արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության բնագավառում:
Ընդլայնելով արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը` բոլոր Պայմանավորվող բոլոր պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա եւ ստեղծելով արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, հնարավորություն է ստեղծվում զարգացնել Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները եւ բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունն` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար, որը կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծմանը, ինչ էլ իր հերթին հնարավորություն կտա նոր աշխատատեղերի բացմանը:
Ելնելով վերոգրյալից` Արդյունաբերական նմուշների պահպանության համար միջպետական համակարգ ստեղծելու համար Արձանագրության ստորագրումը համարվում է նպատակահարմար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«1994թ. սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 9-ին:
Արձանագրությամբ մասնակից պետություններն ընդլայնում են Եվրասիական արտոնագրային կազմակերպության` 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայով նախատեսված արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության բնագավառում գործառույթները` հաշվի առնելով արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության եվրասիական համակարգն առավել ընդգրկուն դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ձգտելով ստեղծել արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ` բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա եւ նպատակ ունենալով զարգացնելու պայմանավորվող պետությունների ներքին շուկաներն ու բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունը` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար:
Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ:
Արձանագրությանը մասնակից դառնալու համար պետությունը պետք է կա՛մ ստորագրի Արձանագրությունը եւ վավերագիրն ի պահ հանձնի ավանդապահին, կա՛մ ավանդապահին ի պահ հանձնի միանալու մասին ակտը:
Արձանագրությունն այն վավերացրած կամ դրան միացած առաջին երեք պետությունների համար ուժի մեջ է մտնում երրորդ պետության կողմից վերը նշված փաստաթղթերից մեկն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո: Ցանկացած այլ պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում իր վավերագիրն ի պահ հանձնելու կամ միանալու մասին ակտն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:
2019թ. սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994թ. սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ` «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ, սակայն դրանում առկա են օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքով:
ՀՀ ԱՆ իրավական ակտերի
փորձաքննության գործակալության պետ` Կ.ԽՏՐՅԱՆ
ՀՀ էկոնոմիկայի
նախարար Տ. Խաչատրյանին
Ի պատասխան Ձեր 16.10.2019 թվականի
թիվ 01/9864-2019 գրության
Հարգելի պարոն Խաչատրյան
Հայտնում եմ, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում 2019 թ. սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով` Ս.Պապիկյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` կից ներկայացնում մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:
Տեղեկացնում ենք, որ Արձանագրության կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Արձանագրությունը Սահմանադրական դատարանում եւ Ազգային ժողովում ներկայացնելու համար որպես ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ առաջարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի թեկնածությունը:
ենք 2019թ. սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության
Առդիր` 1 փաթեթ եւ Արձանագրությանը միանալու նպատակահարմարության մասին տեղեկանքը:
Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրության նախագծի` Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում` ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին
«Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրության նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1950 - Ա
«1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը (այսուհետ` արձանագրություն) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 27
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2020 թվականի N 425 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 6
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված` «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ