Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-491-27.02.2020,07.04.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով.

«3.1 Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ.

«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2021թ հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը (նորմատիվ իրավական ակտը) Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ