Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-552-08.04.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2007թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից:

Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին:
Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:

Սույն Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում:

Բացի այդ, Կոնվենցիան վավերացնելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնելու նպաստել մասնավոր հատվածի, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությանը երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության դեմ պայքարին՝ խրախուսելով պետական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության եւ ճանապարհորդության, արդյունաբերության եւ բանկային ու ֆինանսական հատվածների մասնակցությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը՝ անհրաժեշտության դեպքում հիմնադրամներ ստեղծելու միջոցով:
Սույն Կոնվենցիայի կարեւորությունը կայանում է նաեւ նրանում, որ այն թույլ է տալիս միջազգային համագործակցության շրջանակներում ձեւավորել երեխաների իրավունքների պաշտպանության համալիր համակարգ, որի անհրաժեշտությունն առկա է՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը հասնում են անհանգստացնող չափերի ազգային եւ միջազգային մակարդակով: Կոնվենցիայի Կողմ պետությունների միջեւ համագործակցությունը իրագործվելու է՝

• երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով,
• տուժողներին պաշտպանելու եւ աջակցություն տրամադրելու նպատակով,
• Կոնվենցիայով նախատեսված քննություն եւ վարույթներ իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության կապակցությամբ առկա խնդիրների մասին խոսվել է 2016 թվականի փետրվարի 1-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի երեսունմեկերորդ նստաշրջանի «Երեխաների վաճառքի, մանկական պոռնկության եւ մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» հատուկ զեկուցողի Հայաստան կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականներում:

Այսպիսով, Կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ուղղված երեխաների սեռական շահագործման եւ նրանց հանդեպ սեռական բնույթի բռնության դեմ կանխարգելմանն ու պայքարելուն եւ սեռական շահագործումից ու սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթ ուշադրություն դարձնելուն եւ կխթանի Կոնվենցիայի կողմերի միջեւ միջազգային համագործակցությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ երեխաների սեռական շահագործումը, ինչպես նաեւ երեխաների նկատմամբ սեռական բռնության բոլոր ձեւերը, այդ թվում արտերկրում կատարված գործողությունները, կործանիչ են երեխայի առողջության եւ հոգեբանական ու սոցիալական զարգացման համար՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ     ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Սեռական շահագործումից եւ  սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2010թ. սեպտեմբերի 29-ին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ ստորագրող կողմերի, ներառյալ առնվազն Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետությունների կողմից վավերացման մասին փաստաթղթերն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 1-ին:

Կոնվենցիայի 48-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի նկատմամբ չի թույլատրվում որեւէ վերապահում` բացառությամբ Կոնվենցիայի հոդվածներով հստակ սահմանված վերապահումների (վերապահումներ անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ վերապահման տեքստի նախագիծ):

2019թ. մարտի 14-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 47 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար (ցանկը կից ներկայացվում է):

ՀՀ արտաքին գործերի
 նախարարի տեղակալ       Գրիգոր Հովհաննիսյան

ՑԱՆԿ
Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասնակից պետությունների վերաբերյալ
 Պետություն Ստորագրել է
Ուժի մեջ է մտել
1. Ալբանիա
17.12.2008
01.07.2010
2. Անդորրա
29.06.2012
01.08.2014
3. Հայաստան
29.09.2010
 
4. Ավստրիա
25.10.2007
01.06.2011
5. Ադրբեջան
17.11.2008
 
6. Բելգիա
25.10.2007
01.07.2013
7. Բոսնիա եւ Հերցեգովինա
12.10.2011
01.03.2013
8. Բուլղարիա
25.10.2007 
01.04.2012
9. Խորվաթիա
25.10.2007 
01.01.2012
10. Կիպրոս 
25.10.2007
01.06.2015
11. Չեխիայի Հանրապետություն
17.07.2014
01.09.2016
12. Դանիա
20.12.2007
 01.07.2010
13. Էստոնիա 
17.09.2008
01.03.2017
14. Ֆինլանդիա 
25.10.2007
01.10.2011
15. Ֆրանսիա 
25.10.2007
01.01.2011
16. Վրաստան 
12.03.2009
01.01.2015
17. Գերմանիա
25.10.2007 
01.03.2016
18. Հունաստան
25.10.2007
01.07.2010
19. Հունգարիա 
29.11.2010
01.12.2015
20. Իսլանդիա
04.02.2008 
01.01.2013
21. Իռլանդիա 
25.10.2007
 
22. Իտալիա 
07.11.2007
01.05.2013
23. Լատվիա
07.03.2013
01.12.2014
24. Լիխտենշտեյն
17.11.2008
01.01.2016
25. Լիտվա
25.10.2007 
01.08.2013
26. Լյուքսեմբուրգ
 07.07.2009
01.01.2012
27. Մալթա
06.09.2010
01.01.2011
28. Մոնակո
22.10.2008
01.02.2015
29. Մոնտենեգրո 
18.06.2009
01.03.2011
30. Նիդերլանդներ 
25.10.2007
01.07.2010
31. Նորվեգիա
25.10.2007
01.10.2018
32. Լեհաստան
25.10.2007
01.06.2015
33. Պորտոիգալիա
25.10.2007 
01.12.2012
34. Մոլդովայի Հանրապետություն 
25.10.2007 
01.07.2012
35. Ռումինիա 
25.10.2007 
01.09.2011
36. Ռուսաստանի Դաշնություն 
01.10.2012
01.12.2013
37. Սան Մարինո 
25.10.2007
01.07.2010
38. Սերբիա
25.10.2007
01.11.2010
39. Սլովակիայի Հանրապետություն
09.09.2009 
01.07.2016
40. Սլովենիա
25.10.2007
01.01.2014
41. Իսպանիա 
12.03.2009
01.12.2010
42. Շվեդիա
25.10.2007
01.10.2013
43. Շվեյցարիա
16.06.2010
01.07.2014
44. Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիա
25.10.2007
01.10.2012
45. Թուրքիա
25.10.2007
01.04.2012
46. Ուկրաինա
14.11.2007
 01.12.2012
47. Մեծ Բրիտանիա
05.05.2008
01.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայով ՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ, 10-րդ հոդվածի 2-րդ, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ, 15-րդ հոդվածի 3-րդ կետերը Հայաստանի Հանրապետության համար ենթադրում են ֆինանսական պարտավորություններ, ուստի եւ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիան պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթների:
Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ`   Կ. ԽՏՐՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ  ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանն իրականացնում է ակտիվ համագործակցություն ինչպես ԵԽ կանոնադրական մարմիններում, այնպես էլ ԵԽ մոնիտորինգային եւ խորհրդատվական կոմիտեներում:
ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանը հանդիսանում է ոչ միայն օրինակելի եւ արդյունավետ համագործակցություն իրականացնող, այլ նաեւ ԵԽ դերի ամրապնդման եւ կառույցի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ գործուն ներգրավվածություն դրսեւորող պետություն:

Հայաստանի վերաբերյալ ԵԽ զեկույցներն աչքի են ընկնում մեծամասամբ դրական գնահատականներով:

Եվրոպայի խորհուրդը բարձր է գնահատել ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին խաղաղ եւ անցնցում թավշյա հեղափոխությունը՝ այն որակելով որպես հասուն ժողովրդավարության օրինակ եւ տպավորիչ ձեռքբերում:

Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է ԵԽ 62 կոնվենցիա, եւս 13 ԵԽ կոնվենցիա/արձանագրություն ստորագրել, սակայն դեռեւս չեն վավերացվել:

Ընթացիկ տարում նախատեսված է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հագեցած օրակարգ՝ թեԲ երկկողմ փոխայցերի համատեքստում, թեԲ համագործակցության առումով: Նախատեսված են ԵԽԽՎ նախագահի Հայաստան այցը (մարտի 25-ի շաբաթ), ՀՀ վարչապետի ելույթը ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում (11 ապրիլի), ԵԽ Գլխավոր քարտուղարի կամ ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի այցը (մայիս) Հայաստան՝ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական բացման շրջանակում:

Հայաստանը «Սեռական շահագործումից եւ  սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել է 29.09.2010թ., սակայն դեռեւս չի վավերացրել:

Վերջին 3-4 տարիների ընթացքում ԵԽ ղեկավարությունը ՀՀ իշխանությունների, ներառյալ՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ քննարկումներում մշտապես հիշեցնում է Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտության մասին: Այս ուղերձը պարբերաբար հնչեցվում է, քանի որ Եվրոպայի խորհուրդը վճռական է, որպեսզի 2019թ., երբ նշվում է Կազմակերպության հիմնադրման 70-ամյակը, տվյալ կոնվենցիան վավերացրած լինեն ԵԽ անդամ բոլոր երկրները: Կոնվենցիան ներկայիս դրությամբ ԵԽ անդամ երկրներից չեն վավերացրել միայն Հայաստանը, Ադրբեջանը եւ Իռլանդիան:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տվյալներով՝ Իռլանդիան մոտ ապագայում նախատեսում է ապահովել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, որի արդյունքում վավերացման կոչերը հասցեագրված կլինեն միայն Հայաստանին եւ Ադրբեջանին: Նման իրավիճակը կարող է ԵԽ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության օրակարգերում անտեղի կերպով զուգահեռների տեղիք տալ, ինչը միանշանակ չի բխում Հայաստանի շահերից:

Այս առումով եւս կարեւոր է վերոնշյալ կոնվենցիայի շուտափույթ վավերացումը:
2019թ. նշվող Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ ԵԽ  քարտուղարությունը նախաձեռնել է ԵԽ կոնվենցիաների ստորագրման եւ/կամ վավերագրերի հանձնման երկու հանդիսավոր արարողություն՝ ս.թ. մայիսի 16-17-ին Հելսինկիում կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովի եւ ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է այս ժամկետներից մեկի ընթացքում իրականացնել Սեռական շահագործման եւ սեռական ոտնձգությունների դեմ երեխաների պաշտպանության ԵԽ կոնվենցիայի վավերագրերի հանձնումը:

Կարեւորելով «Սեռական շահագործումից եւ  սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը՝ ՀՀ ԱԳՆ-ը 2018թ. օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում տեղեկատվություն է հավաքագրել ՀՀ արդարադատության եւ ՀՀ ֆինանսների նախարարություններից՝ «Սեռական շահագործումից եւ  սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հնարավորությունների վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարությունը կոնվենցիայի վավերացման հնարավորությունը պայմանավորել է ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունման հեռանկարով: Իր հերթին, ՀՀ ֆինանսների նախարարությունը նշել է, որ կոնվենցիան վավերացնելու արդյունքում դրա կիրարկումը 14-րդ հոդվածով ՀՀ-ի համար առաջ է բերելու լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Հայաստանը 2018թ. նոյեմբերից մասնակցում է ԵԽ-ի «Դադարեցնել երեխայի առցանց սեռական շահագործումը եւ ոտնձգությունը Եվրոպայում» խորագրով 2018-2020թթ. ծրագրին, որը միտված է ազգային մակարդակով դատաիրավական, իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, որի արդյունքում ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել կիբերտիրույթում երեխաների պաշտպանությունը եւ նրանց դեմ սեռական շահագործման եւ ոտնձգության կանխարգելումը: Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը լիահույս է, որ այս ծրագրին Հայաստանի մասնակցությունը կխթանի «Սեռական շահագործումից եւ  սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2007թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Սեռական շահագործումից եւ  սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
 նախարարի տեղակալ                    Գրիգոր Հովհաննիսյան

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱ Ն

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին: Կոնվենցիայի նպատակն է կանխարգելել  երեխայի նկատմամբ սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերի իրավունքները եւ ապահովել այդ բնագավառում ազգային եւ միջազգային համագործակցությունը:
 
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետութունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնք առնչվում են տարբեր մարմինների լիազորություններին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասությանն են վերաբերվում, մանսավորապես, կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ բաժինների որոշ հոդվածներ եւ 4-րդ բաժինն ամբողջությամբ: Դրանցով նախատեսվում է՝
Կոնվենցիայի վավերացումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ուղղված ինչպես որոշ գործող ծրագրերի ընդլայնմանը, այնպես էլ նոր ծրագրային նախաձեռնությունների ընդունմանը, սակայն, հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի վավերացմամբ կմեկնարկեն ոլորտի օրենսդրության բարելավման, ընթացակարգերի կատարելագործման, նոր բազմամասնագիտական փոխգործակցության ձեւաչափի ձեւավորման, երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործընթացները, ինչպես նաեւ այն, որ  «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է դեռեւս 2010 թվականին, նախարարությունը նպատակահարմար է գտնում Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթղթի վավերացումը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Պապիկյան

Ի պատասխան Ձեր գրության` հայտնում ենք, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`   ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

7 նոյեմբերի 2019 թվականի N 1529 - Ա

«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ  ԵՎ  ՍԵՌԱԿԱՆ  ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապե-տության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 8
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒ Մ

6 ապրիլի 2020 թվականի  N 428- Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ