Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-594-18.05.2005-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ` օրենսգիրք) 99-րդ հոդվածի 4-րդ մասում «համատեղ» բառը փոխարինել «համատեղությամբ աշխատողի» բառակապակցությամբ :

Հոդված 2. Օրենսգրքի 117-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 117. Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ` հղիության ամբողջ ժամանակահատվածում (բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի եւ դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-7-րդ եւ 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի»:

Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասում «օրերի» բառը փոխարինել «օրվա» բառերով:

Հոդված 4. Օրեսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ «կատարվող աշխատանքի» բառակապակցությունից հետո ավելացնել «առնվազն» բառը :

Հոդված 5. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասում «աստիճանից» բառերը փոխարինել «աստիճան ցելսիուսից» բառակապակցույամբ :

Հոդված 6. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության մեջ «տեղափոխվում» բառը փոխարինել «երկարաձգվում» բառով :

Հոդված 7. Օրենսգրքի 201-րդ հոդված առաջին նախադասության մեջ «աշխատանքի» բառի վրայից «`» (բութը) հանել :

Հոդված 8. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության մեջ «համապատասխան» բառից հետո «,» (ստորակետը) հանել: