Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-423-17.12.2019,10.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 380-րդ հոդվածի 1-ին մասը «օբյեկտների,» բառեից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետերի,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «օբյեկտի,» բառից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետի,» բառերով,

2) 2-րդ  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

«Շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետով նախատեսված՝ ապրանքի անվանման եւ ապրանքային դիրքի, ծառայության անվանման եւ կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:»,

3) 3-րդ մասի 3-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը եւ հաշվառման համարանիշը» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 384-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «,իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առտրի կետ հանդիսացող ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը եւ հաշվառման համարանիշը» բառերով,

3) 7-րդ մասը «վայրի տարածքի» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետի» բառերով, իսկ «տարածք» բառերից հետո՝ «կամ շրջիկ առեւտրի կետ» բառերով,

4) 8-րդ մասը «տեսանելի մասում» բառերից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պահին եւ վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով,

2) 2-րդ մասի 1-ին կետը «այդ վայրում» բառերից հետո լրացնել «իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո՝ «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին կետը, 5-րդ մասի 1-ին կետը եւ 8-րդ մասը «առեւտրի օբյեկտում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով,

4) 9-րդ մասը «առեւտրի օբյեկտներում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետերում» բառերով,

5) 10-րդ մասը «տեսանելի տեղում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առեւտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ