Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-423-17.12.2019,10.04.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 380-րդ հոդվածի 1-ին մասը «օբյեկտների,» բառեից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետերի,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «օբյեկտի,» բառից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետի,» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ եւ 9-րդ կետով նախատեսված` ապրանքի անվանման եւ ապրանքային դիրքի, ծառայության անվանման եւ կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է` անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:»,

3) 3-րդ մասի 3-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը եւ հաշվառման համարանիշը» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 384-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հասցեն» բառից հետո լրացնել «, իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` շրջիկ առտրի կետ հանդիսացող ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը եւ հաշվառման համարանիշը» բառերով,

3) 7-րդ մասը «վայրի տարածքի» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետի» բառերով, իսկ «տարածք» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետ» բառերով,

4) 8-րդ մասը «տեսանելի մասում» բառերից հետո լրացնել «շրջիկ առեւտրի կետերի դեպքում` ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

Հոդված 4 . Օրենսգրքի 416-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պահին եւ վայրում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով,

2) 2-րդ մասի 1-ին կետը «այդ վայրում» բառերից հետո լրացնել «իսկ շրջիկ առեւտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` շրջիկ առեւտրի կետում» բառերով, իսկ «վայրի հասցեով» բառերից հետո` «կամ շրջիկ առեւտրի կետի համար» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին կետը, 5-րդ մասի 1-ին կետը եւ 8-րդ մասը «առեւտրի օբյեկտում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետում» բառերով,

4) 9-րդ մասը «առեւտրի օբյեկտներում» բառերից հետո լրացնել «կամ շրջիկ առեւտրի կետերում» բառերով,

5) 10-րդ մասը «տեսանելի տեղում» բառերից հետո լրացնել «, շրջիկ առեւտրի կետերի դեպքում` ավտոմոբիլի եւ (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) վրա» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից: