«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում, բացառաթյամբ սույն օրենքի 18.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման առանձնահատկություններն արտակարգ իրավիճակներում
1. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով կարող է թույլատրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի (տեսակների) բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը:
2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններով (այդ թվում` համապատասխան դասընթաց անցնելու) կարող է թույլատրվել համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավել անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: