Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5561-09.04.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը «տեսակներով» բառից հետո լրացնել «` բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: