Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4672-04.02.2020,10.04.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածում լրացնել նոր`  3.4-րդ մաս.

«3.4. Սույն հոդվածի 3.2-րդ մասում սահմանված կանոնները չեն գործում  Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրման առնչությամբ: Սույն մասում նախատեսված տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններն ստանում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: