Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի(18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) 327-րդ հոդվածի`
1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «զինվորական» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային» բառերը.
2) 1-ին մասի սանկցիայից հանել «տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը, «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով։
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: